ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 14-ամյա պատանու, ում մեղադրում են անչափահաս աղջկան բռնաբարելու եւ այն Live գործառույթի միջոցով Facebook-ում հեռարձակելու համար: Այս մասին հայտնում է Engadget-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին: 15 տարեկան աղջկա ընտանիքը նրա կորելու մասին հայտնել է, երբ նա խանութ է գնացել եւ չի վերադարձել: Տուժողին հաջողվել է գտնել միայն մի քանի օր հետո, երբ կասկածյալը Facebook Live-ում սկսել է հեռարձակել աղջկան անարգելու գոծողությունները: Սոցցանցը հոլովակը ջնջել է եւ մեկնաբանել այն:
Տեղի ունեցածի եւ հետաքննության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Ոստիկանությունից հայտնել են, որ այս գործով այլ կասկածյալներ էլ կան:
Սա Facebook Live-ում բռնաբարության առաջին հեռարձակումը չէ: Ավելի վաղ Շվեդիայում նույնպես աղջկա բռնաբարություն է հեռարձակվել: Բռնաբարողներին կալանավորել են, երբ հեռարձակումը դիտողներից մեկն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին:




























