ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուդայականներին շնորհավորել է Պեսախի առիթով, որը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Երջանիկ Պեսախ յուրաքանչյուրին, ով այն տոնում է ԱՄՆ-ում, Իսրայելում եւ ամբողջ աշխարհում»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ ավելացնելով եբրայերեն #ChagSameach հեշթեգը:
Հուդայականների գլխավոր տոներից մեկը Թրամփը կարող է ընտանեկան համարել. 2009 թվականին նրա դուստր Իվանկան ամուսնացել է ուղղափառ հուդայական Ջարեդ Քուշների հետ եւ հուդայականություն ընդունել:
Պեսախը Եգիպտոսից հրեաների դուրս գալու հիշատակին տոն է, որը նշում են մեկ շաբաթ շարունակ:




























