2016-ին աշխարհում մահապատժի է ենթարկվել 1032 մարդ, ինչը 37 տոկոսով քիչ է 2015-ից։ Նման տվյալներ է բերվում Amnesty International-ի զեկույցում։
Ինչպես պնդում են իրավապաշտպանները՝ 2016-ին մահապատիժ կիրառվել է 23 երկրներում։ Նման դատավճիռների 87 տոկոսը «բաժին է ընկնում» Իրանին, Սաուդյան Արաբիային, Իրաքին ու Պակիստանին։ Սակայն վերոնշյալ ցուցակում չի հայտնվել Չինաստանը, քանի որ մահապատիժների վերաբերյալ տվյալները ՉԺՀ-ում պետական գաղտնիք է։
2006-ից ի վեր առաջին անգամ այս ցուցակի առաջատարների հնգյակում չի հայտնվել ԱՄՆ-ը։




























