Ֆրանսիայում Mediapart պորտալի լրագրողները նոր փաստեր են հայտնաբերել երկրի նախկին վարչապետ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ հետ կապված սկանդալի շուրջ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Պարզվել է, որ Ֆիյոնի կինը՝ Պենելոպեն, Ֆրանսիայի Ազգային ժողովում որպես Ֆիյոնի օգնական աշխատանքի է տեղավորվել ոչ թե 1986-ից, ինչպես ավելի վաղ պնդում էր Ֆիյոնն ինքը, այլ 1982-ից։
Հունվարի վերջին Ֆիյոնը հայտնվել ֆրանսիական լրատվամիջոցների թիրախում՝ Le Canard Enchaine պարբերականում մի շարք հրապարակումներից հետո։ Ըստ պարբերականի՝ քաղաքական գործիչի կինը՝ Պենելոպեն երկար ժամանակ նրա օգնական է աշխատել Ազգային ժողովում ու դրա դիմաց խոշոր վարձատրություն ստացել, սակայն «իրական աշխատանք չի կատարել»։
Քննիչները ենթադրում են, որ նա ձեւականորեն զբաղեցրել է Ֆիյոնի օգնականի պաշտոնը Ազգային ժողովում եւ երկար տարիներ աշխատավարձ ստացել՝ իրականում ոչ մի աշխատաքն չկատարելով։ Քաղաքական գործչի պաշտպանությունը 6 ամիս ունի՝ առաջադրված մեղադրանքները հերքելու համար։




























