Հնարավոր է՝ առաջիկայում Հյուսիսային Կորեան միջուկային նոր փորձարկումներ անցկացնի, երեքշաբթի հայտնել է Spiegel պարբերականը՝ վկայակոչելով Բունդեսվերի ռազմական փորձագետների պատրաստած զեկույցը: Փաստաթղթի տեքստի մասին չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Բնականաբար, այդ զգուշացումը կարող է վերացական լինել: Սակայն այն ցույց է տալիս, թե վերլուծաբանները որքան մտահոգ են Հյուսիսային Կորեայի հարցով: Տեղացի բռնակալն անկանխատեսելի է, իսկ նրա իշխանական համակարգը դժվար է վերլուծել նույնիսկ հատուկ ծառայությունների համար: Միեւնույն ժամանակ մինչեւ հիմա դրսից գործադրվող ճնշումներին նա հիմնականում արձագանքել է նոր սադրանքներով, այլ ոչ թե դիվանագիտական քայլերով»,- նշված է պարբերականում:

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է անցկացրել: Կիրակի ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շրջան է ուղարկել հարվածային ավիախմբեր՝ «Կառլ Վինսոն» ավիակրի հետ: Խմբի մեջ են մտնում նաեւ 2 էսմինեց եւ մեկ հածանավ՝ կառավարվող հրթիռներով, որոնք ընդունակ են բալիստիկ հրթիռներ որսալ: