Պետական մարմիններն ուսումնասիրում են տեսագրությունը, որտեղ Mercedes-ի անհայտ վարորդն ընթանում է Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհով ժամում 320 կմ արագությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տեսագրությունն Instagram-ում տեղադրել ՌԴ մայրաքաղաքի «ոսկե երիտասարդության» ներկայցուցիչներից մեկը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով է եղել ղեկին։ 

Նշվում է, որ ոստիկանական ստուգում դեռեւս չեն նշանակել։

Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհին առավելագույն  թույլատրելի արագությունը ժամում 100 կմ-ն է։