Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը (ՀԱՊԿ) արդարացնում է իրեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այնպիսի կազմակերպություն, ինչպես ՀԱՊԿ-ն է, իրեն, անկասկած, արդարացնում է։ Այս տարի մենք նշում ենք ոչ միայն պայմանագրի ստորագրման 25 ամյակը, այլեւ որպես կազմակերպություն ՀԱՊԿ-ի ստեղծման 15 ամյակը։ Դրանք շատ կարեւոր ուղեցույցներ են, որոնք մեզ հետ նայելու, անվտանգության ոլորտում արված ամեն ինչ գնահատելու հնարավորություն են ընձեռում։ Գնահատել քննադատորեն՝ եթե պետք է, ինչ-որ փոփոխություններ սահմանել եթե պետք է, լրացուցիչ կերպով համաձայնեցնել մեր գործողությունները, ամրապնդել նորմատիվների բազան», — «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Պուտինը։

Նախագահն ընդգծել է անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորությունը, որը առաջնային է։

«Ընդհանուր առմամբ, մեզ, ինչպես նաեւ մեր գործընկերների համար, ես դրանում խորապես համոզված եմ, համագործակցության ոլորտում համագործակցությունը առաջնայիններից մեկն է, եւ այն ձեռնտու է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր անդամներին», — հավելել է Պուտինը։