Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից՝ մինչ այս տարվա վերջ չի նախատեսվում գազ գնել «Գազպրոմ»-ից։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է համապատասխան կանխատեսումը, հաղորդում է «Գրուզիա On-line»-ը։
Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել (փետրվարին՝ 70 մլն խորանարդ մետր)։
Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն բնագավառին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) եւ Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։ Հետեւաբար, ընթացիկ տարում ռուսական գազի մասնաբաժինը կկազմի 4 տոկոս։
Նշվում է, որ այս տարի Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրում է Ադրբեջանից (95,5 տոկոս)։



























