Պատժամիջոցները փոքր արդյունքով են ազդել Ռուսաստանի տնտեսության եւ ԵՏՄ գործընկերների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծ ասած, այստեղ պատժամիջոցները ոչ մի կապ չունեն, այսինքն՝ դրանց ազդեցությունը նվազագույն է: Կարեւորը համաշխարհային շուկայում կոնյունկտուրայի փոփոխությունն է: Եվ սա, իհարկե, ազդել է ռուսական տնտեսության վրա, բայց այն, այս բացասական կոնյունկտուրան, ազդել է նաեւ մեր գործընկերների տնտեսության վրա: Ըստ որում՝ ուղղակիորեն է ազդել: Ոչ թե մեր միջոցով, այլ ուղղակիորեն»,- ասել է Պուտինը «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ակնհայտ են ինտեգրացիոն գործընթացների ապահոված առավելությունները: