Հայաստանում կմեծացնեն հաց եւ միս տեղափոխող մեքենաներին ներկայացվող պահանջները: Ապրիլի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ տեղափոխման համար տարաների եւ մեքենաների նկատմամբ պահանջներն արդեն մշակվել են՝ համապատասխան որոշման նախագիծը կառավարությունում քննարկվում է: «Մենք ցանկանում ենք այն ուժի մեջ մտցնել ամռանը, արդեն արտադրողներին եւ էքսպեդիտորներին տեղեկացնում ենք, որպեսզի նրանք հասցնեն իրենց մեքենաները, վաճառարկղերը, սառնավագոնները եւ այլնը նախապատրաստել»,- հավելեց Կարապետյանը:



























