Կորեայի ափերի մոտ տեղակայվող ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի խմբավորման կազմի մեջ է մտնում նվազագույնը մեկ մոդիֆիկացված «Օհայո» տեսակի հրթիռակիր, որը «Տոմահավկ» տիպի 154 հրթիռներ է կրում: Այս մասին «Լենտա»-ին հայտնել է Ռուսաստանի ուժային կառույցներում աղբյուրը: Ատոմային սուզանավը միացել է «Կառլ Վնսոն» ավիակրի գլխավորած հարվածային ավիակրային միավորմանը:
«Մենք սեփական տեղեկություններ ունենք ամերիկյան ուժերի տեղաշարժի մասին, այդ թվում՝ սուզանավերի: Առնվազն այսպիսի մեկ սուզանավ հաստատապես գտնվում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, շրջանում, որը թույլ է տալիս Հյուսիսային Կորեայի տարածքի թիրախների ուղղությամբ հրթիռների արձակում»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ի հետ հարցազրույցում հայտնել էր. «Մենք ռազմանավատորմ ենք ուղարկել: Նրա կազմում սուզանավեր կան: Շատ հզոր: Էլ ավելի հզոր, քան ավիակիրը»,- ասել էր նա:




























