ՀՀ Գյուղանախարարության պարենամթերքների անվտանգության պետական ծառայությունը ցանկանում է գնահատել արտադրողներին ու ներկրողներին։ Այս մասին ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Գյուղանախարարության պարենամթերքների անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վարկանիշը պետք է կազմվի տեխնիկական կանոնակարգերի ու արտադրվելիս (ներկրվելիս), ինչպես նաեւ մթերքների առաքման ժամանակ սանիտարահիգիենիկ անվտանգության կանոններին հետեւելու հիման վրա։ Հետագայում մեթոդիկան առավել մանրամասն կմշակվի։ Եթե վարկանիշը դրվի փաթեթավորման վրա՝ տեսանելի հատվածում, այդժամ սպառողները կկարողանան գիտակից ընտրություն կատարել ոչ միայն գնի, այլեւ անվտանգության հետ կապված։ Կարապետյանը հերքել է ապագա գնահատականների օբյեկտիվության եւ անկաշառ լինելու վերաբերյալ կասկածները։