Արցախի Հանրապետության սպառողական շուկայում 2016 թվականի դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնանկում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը՝ ներկայացնելով 2016թ. սոցիալ-տնտեսական տարեկան ցուցանիշները:
Նրա խոսքով, սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:
Կարեն Ներսիսյանը նշել է, որ Արցախում 2016թ. դեկտեմբերը 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:



























