Հայաստանը սկսել է ստուգել մսի անվտանգությունը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության պահանջների։ Այս մասին ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Գյուղանախարարության պարենամթերքների անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ մարտին պետական ծառայությունը մսի անասնբուժական անալիզ իրականացնող 3 ընկերությունների մոտ խախտումներ է արձանագրել (առանց անասնաբուժական եզրակացության միսը չի թույատրվում վաճառել)։ Շատ դեպքերում անալիզը տեղի է ունենում «աչքաչափով», իսկ մեկ առողջ մսամթերքի վերաբերյալ եզրակացությունը տարածվում էր բոլորի վրա, այդ թվում՝ հիվանդների։  Ծառայությունը խստորեն կհետեւի այն բանին, որ անալիզը տեղի ունենա ըստ բոլոր պահանջների։ Պաշտոնյան հիշեցրել է, որ 2017-ի փետրվարին Կառավարությունն ընդունել է մսամթերքները եւ ենթամթերքները դրոշմելու նոր կարգ։

«Մենք փոխել ենք նախկին պահանջները համապատասխան Եվրասիական տնտեսական միության նորմերի եւ խստացրել վերահսկողությունը՝ ելնելով մեր սպառողների շահերից։ Եւ արտասահմանյան նույնպես, մասնավորապես 2016-ին Հանրապետությունից 2,5 հազար տոննա ոչխարի միս է արտահանվել», - նշել է Կարապետյանը։