ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:  2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: