Հայաստանում Զատիկից հետո սպասվում է մթերքների գնաճ: Ապրիլի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ արտադրողները եւ վաճառողները դեռեւս սպասում են, որ տոների նախօրեին գները միանգամից թանկացնեն (հատկապես ձվի եւ կանաչեղենի, որոնք ընտրում են տոներին) եւ գնորդներին փաստի առաջ կանգնեցնեն: «Ըստ նախորդ տարիների փորձի՝ թանկացում կարելի է սպասել: Չպետք է մոռանալ, որ պետության դրամային քաղաքականությունը նախատեսում է չափավոր ինֆլյացիա: Երկրում դեռեւս ինֆլյացիա չկա, սակայն առանձին ապրանքների գները երբեմն վեր են ցատկում: Այսպես եղավ նաեւ ապրիլյան ընտրություններից անմիջապես առաջ»,- նշեց Պողոսյանը:



























