ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցը «շատ լավ» է անցել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Երեկ Չինաստանի նախագահի հետ շատ լավ հեռախոսազրույց եմ անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սի Ցզինպինը Թրամփի հետ կքննարկի Կորեական թերակղզու ապառազմականացումը։
Թրամփը նաեւ Չինաստանին լավ առեւտրային գործարք է խոստացել՝ «ԿԺԴՀ-ի խնդիրը» լուծելու հարցում օգնության դիմաց։




























