ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերի՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը»: