Մոսկվայում ավարտվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը։ Այս բանակցություններից հետո Թիլերսոնին, հնարավոր է, կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Newsru-ն։

Լավրովի ու Թիլերսոնի բանակցությունները, ինչպես նաեւ նրանց համատեղ ճաշն ավարտվել է, պետդեպարտամենտի ղեկավարը հյուրանոց է վերադարձել, որտեղ կանգ է առել ամերիկյան պատվիրակությունը։