Ճապոնիայում երկու մանգոն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 400 հազար իենով (շուրջ 3.7 հազար դոլար), հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ աճուրդը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Միաձակի քաղաքում։ Վառ կարմիր տեղական մրգերը՝ շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, շուրջ մեկ կիլոգրամ են կշռել։

Մրգերը գնել է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի սեփականատերը։ Նա ասել է, որ պատրաստվում է մրգերը դնել ցուցափեղկում՝ իր հաստատությունը գովազդելու համար։