Ավստրալիայում երկու մետր երկարությամբ պիտոնին բուժել են թմրանյութերից կախվածութությունից, հաղորդում է Northern Star-ը։

Պիթոնն ապրել է ստորգետնյա լաբորատորիայում, որտեղ մետաֆետամին են պատրաստել։ Քիմիական գոլորշիներն ու օդում հայտնված թմրանյութի մասնիկները նրան թմրամոլ են դարձրել։ Լաբորատորիայում ոստիկանների խուզարկությունից հետո սողունը հայտնվել է իրավապահ մարմինների ձեռքերում։ Նրան տարել են Սիդնեյի բանտային համալիրին առընթեր կենդանիների համար նախատեսված կենտրոն։ 

7 ամիս է անհրաժեշտ եղել, որպեսզի օձն ազատվի կախվածությունից։ Այժմ նրա համար նոր տիրոջ են փնտրում։