Լիմֆոբլաստային սուր լեյկոզով տառապող 6- ամյա Նարե Չոփիկյանի բուժման համար անհրաժեշտ 4200 եվրոն հավաքվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց աղջնակի մայրը՝ Նունե Ավետիսյանը:
Նարեն մարտի 21-ից քիմիաթերապիա է ընդունում Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, սակայն ավելի արդյունավետ բուժման համար նրան անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա: Բուժման համար անհրաժեշտ գումարը կազմում էր 8000 եվրո, որից 3800 եվրո արդեն հավաքվել էր, իսկ մնացած գումարը հավաքվել է օրեր առաջ:
«Շնորհակալություն ենք հայտնում բոլորին մեզ աջակցելու համար: Սա իրոք հրաշք է, որը հնարավոր դարձավ ի կատար ածել բոլորի աջակցության և անտարբեր չմնալու շնորհիվ»,- ասաց Նունե Ավետիսյանը:




























