Համաշխարհային տնտեսական համաժողովի տարբերակի համաձայն՝ աշխարհի ամենավտանգավոր երկրների ցուցակի առաջին հորիզոնականում Կոլումբիան է, փոխանցում է Lenta-ն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Եմենը, եռյակը եզրափակում է Կենտրոնական Ամերիկայում Սալվադորը: Չորրորդ տեղը բաժին է հասել Պակիստանին, 5-րդ հորիզոնականում է Նիգերիան: Թոփ տասնյակում են նաեւ Վենեսուելան, Եգիպտոսը, Քենիան եւ Հոնդուրասը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել երկրում հանցավորության եւ ահաբեկչության իրավիճակը, ռազմական հակամարտությունները, քաղաքացիներին պաշտպանելու իրավապահ մարմինների ընդունակությունը եւ այլ չափանիշներ:




























