Հայաստանում կվերացնեն գյուղացիների խորհրդատվական կազմակերպությունները (Գյուղատնտեսության աջակցության մարզային կազմակերպություններ): Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ կլուծարվեն աջակցության 10 մարզային եւ 1 հանրապետական կազմակերպություններ: Գյուղացիների ուսուցումը եւ խորհրդատվությունը կփոխանցվեն ստեղծվող Գյուղատնտեսության աջակցության հիմադրամին: Այս կազմակերպությունների 241 աշխատակիցներից կմնան 140-150 աշխատակիցներ, բայց նրանք կստանան 2,5 անգամ ավելի շատ, նշված է որոշման հիմնավորման մեջ (հիմա նրանց աշխատավարձը մոտ է նվազագույնին): Տնտեսման նպատակներով նախատեսվում է կրճատել նաեւ նրանց ծառայող ավտոպարկը:

Նշենք, որ այս մեքենաները մասնագետնրն օգտագործում են ըստ նշանակության՝ հեռավոր գյուղեր հասնելու եւ տեղում խորհրդատվություն տրամադրելու համար: