Հաշվի առնելով, որ  ս.թ. ապրիլի 17-ը եւ 24-ը, ինչպես նաեւ մայիսի 1-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր, յուրաքանչյուր երկուշաբթի Երեւանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում աշխատակազմի անշարժ գույքի կառավարման եւ կոմունալ տնտեսության վարչությունների կողմից քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունները կկազմակերպվեն հետեւյալ ժամանակացույցով.

Անշարժ գույքի կառավարման վարչություն՝ ապրիլի 20-ին եւ ապրիլի 27-ին` ժամը 16:00-18:00-ն, մայիսի 6-ին` ժամը 14:00-16:00-ն:

Կոմունալ տնտեսության վարչություն՝ ապրիլի 21-ին, ապրիլի 28-ին եւ մայիսի 6-ին` ժամը 16:00-18:00-ն: