Ծայրահեղ աջակողմյաններից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի գործով զբաղվող քննիչնները Եվրախորհրդարանից պահանջել են զրկել նրան պատգամավորական անձեռնամխելիությունից, հաղորդում է France Inter-ը:

Քննիչները նաեւ պահանջել են անձեռնամխելիությունից զրկել «Ազգային ճակատ»-ի անդամ Մարի Քրիստին Բուտոնեին: Դատախազություն հարցումները ներկայացվել են մարտի 29-ին եւ 30-ին:

«Ազգային ճակատ»-ին կասկածում են Եվրախորհրդարանում աշխատանքի տեղավորման կեղծ համակարգ ստեղծելու մեջ` որպես կուսակցության ներկայացուցիչների օգնականներ: Քննիչները կասկածել են Բրյուսելում պատգամավորների օգնականների իրական աշխատանքի հարցում:

Մեկնաբանելով վերոնշյալ հարցումը` Մարին Լը Պենը այն «դասական ընթացակարգ» է անվանել ու հավելել, որ զարմացած չէ: Եվրախորհրդարանն արդեն զրկել է Մարին Լը Պենին անձեռնամխելիությունից մեկ այլ գործի հետ կապված, երբ վերջինը թվիթերի իր էջում ԻՊ-ի գրոհայիննրի կատարած բռնությունների լուսանկարներ էր հրապարակել: