Ավիամիջադեպերի կանխման մասին հուշագրի վերանակգնումը հնարավոր է` պայմանով, որ ԱՄՆ-ի կողմից չեն կրկնվի անկանխատեսելի գոծողությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխանակվում են Սիրիայի շուրջ տեղեկությամբ, բայց Մոսկվան պաշտոնապես չի հայտարարում հուշագրի վերականգնման մասին:
Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած հուշագիրը ԱՄՆ-ի` Սիրիայի Շայրաթ ավիաբազային հարվածելուց հետո: Այդ ժամանակ Կրեմլում հայտարարեցին, որ փաստաթութը կորցրել է իր իմաստը: Ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցություններից հետո, լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է փաստթուղթը վերականգնելու պատրաստակամությունը, եթե Վաշինգտոնը հաստատի, որ իր նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է:




























