2018 – 2019-ին Հայաստանի պետական պարտքի մարումը մի փոքր կնվազի, 2020-ին` կտրուկ կաճի: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ֆիննախի պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

Նրա խոսքով` 2020-ին պետք է վճարել Հայաստանում 2013-ի արժույթային պարտատոմսերի առաջին էմիսիան: Այդ պատճառով էլ ընդհանուր վճարումները կգերազանցեն 700 միլիոնը: Այնուամենայնիվ, բացառված չէ, որ հին էմիսիայի մի մասը կծածկեն նորի թողարկմամբ` ինչպես արդեն արվել է նախկինոմ:

Այսպես, 2015-ին Կառավարությունը թողարկց եվրոպարտատոմսերի երկրորդ էմիսիան`500 միլիոն դոլարի, որոնցից 205 միլիոն դոլարով վճարվեց առաջին էմիսիան: 2017-ին պետական պարտքի մարումը կգերազանցի 300 միլիոն դոլարը,  2018-ին կկազմի մոտ 280 մլն,  2019-ին` մոտ 250 միլիոն դոլար:

Ըստ Ֆիննախի նախորդ գնահատականների` 2017-ի վերջին Հայատսանի պետական պարտքը կկազմի մոտ  6,34 միլիարդ դոլար (ՀՆԱ 56,8 տոկոսը): Մինչ 2021 – 2022-ը ծրագրվում էր հավաքել եւս 2 միլիարդ դոլար, սակայն հետո Ֆիննախը որոշեց կրճատել նոր պարտքերը` ելնելով բյուջեի կայունության շահերից: Այնուամենայնիվ, ըստ I եռամսյակի արդյունքների` բյուջե մուտքերն աճել են 24,3 միլիարդ դրամով (մոտ 50 միլիոն դոլար) կամ 10,5 տոկոսով: Ելնելով դրանից` ամբողջ տարում Կառավարությունը նախատեսում է բարձրացնել եկամուտների ծրագիրը 57 միլիարդ դրամով եւ այդքանով էլ մեծացնել ծախսերը, սակայն ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ: