Չինաստանը վճռականորեն ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային կոչ է անում անհապաղ դադարեցնել Հարավային Կորեայում ՀՀՊ-ի THAAD համակարգերի տեղակայման գործընթացը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է «Սինհուա»-ն:
Նրա խոսքով՝ Չինաստանը մտադիր է միջոցառումներ ձեռնարկել պետական անվտանգության, շահերի եւ տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության ապահովման համար:
Նա նշել է, որ ՀՀՊ-ի THAAD համակարգերի տեղակայումը չի նպաստի Կորեական թերակղզու ապամիջուկացմանը, նաեւ օգտակար չի լինի այս տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար:
THAAD համակարգերի տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ընդունած որոշումը Կորեական թերակղզում արդեն մեծացրել է լարվածությունը: Չինացի դիվանագետը նշել է, որ Հարավային Կորեայի առջեւ ավելի մեծ սպառնալիքներ կծառանան:




























