Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում ապրիլի 14-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները, վերաձեւակերպել «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության թիվ 13 լիցենզիան, հաշվառել «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Արաբկիր» եւ «Աբովյան» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ԷԴՈՒԱՐԴՈ 2005» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 296 լիցենզիան եւ «Վ=Մ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 053 լիցենզիան:
ԿԲ-ն վերաձեւակերպել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան
Թեմա
Տեղադրություն



























