Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը սկսել է երկրի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը: Հարավային Կորեայում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մայիսի 9-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով YTN հեռուստաալիքին:
Երկու օրից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Ընտրությունները տեղի կունենան նախկին նախագահ Պակ Կըն Հեին իմփիչմենթ հայտարարելու եւ մարտի 10-ին իշխանությունից զրկելու հետ կապված, ում կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ:
ԿԸՀ-ն գրանցել է նախագահի երկու հիմնական թեկնածուների` Դեմոկրատական կուսակցությունից Մուն Չժե Ինին եւ Հարավային Կորեայի «Ժողովրդական կուսկացություն»-ից Ան Չհոլ Սուին, ինչպես նաեւ եւս 10 մարդու:
Մարտի 10-ին նախնական կարգով 26 թեկնածու է գրանցվել, սակայն արդեն հինգը հրաժարվել են իրենց մտադրություններից, քանի որ պաշտոնական գրանցման համար մոտ 260 հազար դոլար է անհրաժեշտ:




























