Մոսուլում հրթիռային հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը: Այս մասին հաղորդում է Times պարբերականը` վկայակչելով իր աղբյուրներին: Խոսքը Գուլմուրոդ Հալիմովի մասին է, ում ահաբեկիչները «ռազմական նախարար» էին անվանում:

Հալիմովը ծնունդով Տաջիկստանից է: Նա իր կարիերան սկսել է խորհրդային հատուկ նշանակության ջոկատում, իսկ Խորհրդային միության անկումից հետո դարձել է ՕՄՕՆ-ի հրամանատար եւ ծառայել նախագահական գվարդիայում: Հինգ տարի մարզվել է ամերիկյան ռազմաբազայում: Նրա ուսուցիչներն էին, ինչպես պնդում է Times-ը, Blackwate մասնավոր ռազմական ընկերության վարձկանները: 2015 –ին Հալիմովը հարել է ահաբեկիչներին եւ մեկնել Սիրիա` պատերազմելու` «մասնագիտանալով» կոալիցիայի ավտոմեքենաները պայթեցնելու հարցում: