Պակիստանի հետախուզական ծառայությունները խոշոր ահաբեկչություն են կանխել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Լահոր քաղաքում, որը ծրագրվում էր իրականացնել Զատկին: Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը` վկայակոչելով պակիստանցի զինծառայողների հայտարարությանը:
Նշվում է, որ երկրի անվտանգության ուժերը ուրբաթ օրը հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացվել է հարձակում ծրագրելու մեջ կասկածվող գրոհայինը, իսկ նրա հանցակիցը ձերբակալվել է: Գործողության ընթացքում չորս զինծառայող է վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես ասվում է հայտարարությունում` զինծառայողները մահապարտի գոտի ու պայթուցիկ են գտել: Պարբերականի տվյալներով` գրոհայինները ծրագրել են հարձակում իրականացնել կիրակի օրը` Զատկի տոնի ժամանակ:




























