Եգիպտոսում Զատիկի նախաշեմին անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են քրիստոնեական եկեղեցիների մոտ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հավատացյալները ստիպված կլինեն լրացուցիչ ստուգումներ անցնել եկեղեցիների մուտքերի մոտ տեղադրված մետաորսիչների միջոցով, որոնց մոտ երեկվանից ոստիկանության պահակետեր են դրվել:

Իշխանությունները սահմանափակել են նաեւ Զատիկը նշելիս եկեղեցիների մոտ ավտոմեքենաների կայանումը:

Ապրիլի 9-ին ծաղկազարդի կիրակիի տոնին Թանթայի Սուրբ Գեւորգի եկեղեցի եկած  27 ուխտավորներ զոհվել են պայթյունի հետեւանքով: Եվս 16 մարդ զոհվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցու պայթյունի հետեւանքով, որոնց թվում մեկ ոստիկան կա, որը մահապարտ ահաբեկչին խոչընդոտել է եկեղեցի մտնել: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: