Այսօր՝ ապրիլի 17-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է՝ Մեռելոց: Այն ոչ աշխատանքային է:
Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր արդեն բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել ննջեցյալների շիրիմներին:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը մեռելոց է:



























