«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը:

Հիմնադրամից NEWS.am-ինն հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ, հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800 քմ դաշտ, 102 նստելատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան:

Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի: