Հնդկաստանի Նյու Դեյլի մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկում ամենամարդաշատ ժամին էկրանին պոռնոֆիլմ են ցուցադրել, հայտնում է The Times of India–ն։
Թերթի տվյալներով մի քանի րոպեում տեսահոլովակը հարյուրավոր ուղեւորներ են տեսել։ Նրանցից մի քանիսը բջջային հեռախոսներով տեսագրել են տեղի ունեցածը ու հրապարակել սոցցանցերում։
Մետրոյի աշխատակազմի իրականացրած նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ «Ռաջից Չոուք» կայարանում էկրանի տեղադրումն ավարտված չի եղել, ու ով ասես կարող էր միանալ դրան չպաշտպանված Wi fi–ով։ Խոցելիությունից օգտվել են երեք տղամարդիկ։ Նրանք սմարթֆոնից էկրանին են միացրել պոռնո տեսոհոլովակ։
Իրավապահ մարմինները ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները ու փորձում են պարզել չարագործների անձը։ Նրանց կարող են մեղադրել ՏՏ մասին օրենքի, նաեւ անվայել գովազդն ու կանանց անպարկեշտ պատկերները արգելող օրենքների խախտման մեջ։




























