Կանադայի Սասքաչեւան շրջանում կովի հոտը հետեւել է կուղբին, հայտնում է CBC-ը: Տեղի ունեցածը տեսանկարել եւ համացանցում է հրապարակել Ադրիեննա Այվին:

Ֆերմեր կինն ու նրա ամուսինը զարմացել են 150 հորթից կազմված հոտի տարօրինակ պահվածքից: Նրանք մեքենայով մոտեցել են եւ տեսել, որ կենդանիները հավաքվել են կրծողի շուրջը:

Այվիի կարծիքով՝ հորթերին ուղղորդել է հետաքրքրասիրությունը, իսկ կուղբը նոր բնի համար տեղ էր փնտրում: «Նրանք դեռահասների են նման: Կարծում եմ՝ նրանք կուղբին հետեւել են, քանի որ չեն կարողացել հասկանալ, թե դա ինչ է»,- CBC-ին ասել է կինը: