Ոստիկանը, որին սպանել են Փարիզի կենտրոնում, սպանվել է այն պահին, երբ ավտոմեքենան կանգնել է կարմիր լույսի տակ, հայտնում է Reuters–ը։ Ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ կրակողը վիրավորել է մի ոստիկանի, որը հետո մահացել է։ Սակայն այդ տեղեկություն չի հաստատվել։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի հետեւանքով սպանվել է մեկ ու վիրավորվել երկու ոստիկան։
Գործակալության աղբյուրի խոսքով հրաձիգին ֆրանսիական հատուկ ծառայությունները ճանաչում էին։ Սակայն չեն հայտնում, թե ինչ պատճառներով էր նա հայտնվել հատուկ ծառայությունների տեսադաշտում։Associated Press -ի տվյալներով նա իշխանություններին հայտնի էր որպես ծայրահեղական։
Դեռ հայտնի չէ ՝ արդյոք այդ միջադեպը ահաբեկչություն է եղել։ Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունն այդ վարկածը չի բացառել։
Reuters -ի փոխանցմամբ երկու հրաձիգ է եղել։ Մեկը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, երկրորդին որոնում են։




























