Ռուսաստանի Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որն արգելում է երեխայի անունը գրանցելիս թվեր, անպարկեշտ բառեր, կետադրական նշաններ եւ պաշտոն օգտագործել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ եթե երեխայի ծնողները տարբեր ազգանուն ունեն, ապա նրանց համաձայնությամբ երեխան կարող է ստանալ հոր, մոր կամ կրկնակի ազգանուն:

Այս օրենքի նպատակը երեխաների շահերը պաշտպանելն ու անվան ընտրության հարցում ծնողների ավելորդ օրիգինալությունից նրանց զերծ պահելն է: