Մոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել, տարերքի հարվածի հետեւանքների դեմ պայքարում ներգրավվել է նաեւ բանակը: «ՌԳ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախագահ Իգոր Դոդոնը:

Նրա խոսքով՝ արտակարգ դրություն սահմանելու խնդրանքով դիմել է ԱԻ հանձնաժողովը՝ վարչապետ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ:

«Ներկայում գնահատվում են ազգային տնտեսությանը տարերքի հետեւանքները»,- գրել է Դոդոնը՝ մարդկանց խնդրելով փողոց դուրս չգալ, մինչեւ ճանապարհները չմաքրվեն:

Երկրում երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում, սառնամանիք է սպասվում: