Ֆրանսահայերը նախագահի թեկնածուի ֆավորիտ չունեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Մարդիկ ազատ են ընտրելու նրան, ում ցանկանում են: Տարբերություն չկա, թե ով կլինի, քանի որ բոլորն էլ ասում են, որ հայերի շահը կպաշտպանեն, հայկական հարցի վերաբերյալ նույնպես նույն դիրքորոշումն ունեն»,- ասաց նա:
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին։ Ըստ Opinionway-Orpi–ի հրապարակած հարցման, Էմանուել Մաքրոնն ու Մարին Լը Պենը կմնան մրցապայքարի ֆավորիտները։ Նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 22 տոկոսը։ Երրորդ տեղում, ըստ հարցման տվյալների, Ֆրանսուա Ֆիյոնն է՝ 21 տոկոսով։
Եթե Մարին Լը Պենն ու Էմանուեալ Մաքրոնն անցնեն երկրորդ փուլ, ապա Մաքրոնը կհաղթի Ազգային ճակատի ղեկավարին։ Մաքրոնի օգտին պատրաստ է իր ձայնը տալ մասնակիցների 64 տոկոսը։




























