Իսրայելական ավիացիան այսօր գրոհել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերի վրա՝ Էլ Կունեյթրա նահանգում, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
Նրա տվյալներով «Իսրայելի ՌՕՈՒ-ն (Իսրայելի կողմից) գրավված տարածքների կողմից երկու հրթիռային հարված է հասցրել բանակի դիրքերին՝ Խան- Արնաբա տարածքում»։ Հարվածների հետեւանքով սիրիական բանակը նյութական վնաս է կրել։ Նշում են, որ «հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սիրիական զինվորականները կանխել են ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը Էլ Կունեյթրայի մատույցներ»։
Ավելի վաղ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ խոցել է կրակի աղբյուրը Սիրիայում՝ պատասխանելով Սիրիայի կողմից Գոլանի բարձունքների գնդակոծությանը։ Երեք լիցք է պայթել չբնակեցված տեղանքում, տուժածներ չկան։




























