Թալիբան շարժման գրոհայինները Մազարի-Շարիֆա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայում  առնվազն 70 աֆղան զինծառայողի են սպանել, հաղորդում է BBC-ն:

Հարձակման ժամանակ գրոհայինները կառավարական բանակի հագուստ են կրել:

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ, երբ զինվորներն ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից: Գրոհայինները կրակ են բացել նաեւ ճաշարանում գտնվող զինվորականների վրա:

Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ  մահապարտների են օգտագործել՝ պաշտպանության արտաքին շրջագիծը ճեղքելու համար:

Մարտերը շարունակվել են ողջ օրվա ընթցքում, ակնկալվում է, որ զոհերի թիվը կաճի: Թալիբների կողմից զոհերն առնվազն 10-ն են: