Արժեթղթղերի վերահսկողության չինական կոմիտեն իր նախկին աշխատակից Ֆեն Սյաոշուին  տուգանել է 37 մլն դոլարով՝ արժեթղթերի ապօրինի առքուվաճառքի համար: Ընդ որում՝ առգրավվել են  36 մլն դոլար կազմող՝ ապօրինի գործարքներից ստացած նրա եկամուտները:

Կոմիտեն Ֆեն Սյաոշուին ցմահ արգելել է մասնակցություն ունենալ արժեթղթերի շուկային:

Պարզվել է, որ Ֆեն Սյաոշուն իր զոքանչի եւ կնոջ քրոջ անունից մասնաբաժին է  վերցրել այն ընկերություններում, որոնք պատրաստվել են բորսայից դուրս գալ: Դուրս գալուց հետո Սյաոշուն վաճառել է  նրանց  բաժնետոմսերն ու  հսկայական եկամուտ ստացել՝ 36 մլն դոլարի չափով: