Վեդիում ապրիլի 13-ին կամրջից նետված 39-ամյա կնոջ վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ ապրլի 23-ին,  NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Ապրիլի 15-ին վիրահատության ենթարկված կինը արդեն ապաքինվել է, նա հետագա բուժումը կշարունակի տան պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վեդիում կինը նետվել էր Գոռավան կամրջից, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: