Բելգիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Ֆրանսիայի նախագահական ընտրությունների կապակցությամբ երկրում բացված 11 ընտրատեղամասերում, հայտնում է Contact ռադիոկայանը։

Եվրոստատ վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Բելգիայում Ֆրանսիայի մոտ 160 հազար քաղաքացի էր բնակվում։

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ առաջին փուլի նախօրեին միանգամից չորս թեկնածու պահպանել է եզրափակիչ դուրս գալու իրական շանսեր՝ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան- Լյուկ Մելանշոնը ու «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։ Նրանցից բացի նախագահական ընտրապայքարին եւս յոթ թեկնածու է մասնակցում ։