Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Ռուսական ու Նոր Նախիջեւանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Նեսիսյանը ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին՝ Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու տարածքում։

Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի պատարագ է տեղի ունեցել։

Միջոցառմանը մասնակցել են դեսպանատան դիվանագետներ եւ հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։