Պակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանին, ռումբի պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել, մի քանի վիրավոր կա:

Ըստ Reuters-ի՝ հեռակառավարվող ռումբը պայթել է այն պահին, երբ ուղեւորները միկրոավտոբուս են բարձրացել:

Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: