Ապրիլի 25-ին, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 43/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























